«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, գործարար Արա Աբրամյանը նոյեմբեր ամսվա վերջից գտնվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն հայտնի է, վերջինս դեկտեմբերի 21-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական մոսկովյան ճաշկերույթին ներկա չի գտնվել և ոչ դրանից առաջ, ոչ հետո որևէ նվիրատվություն չի կատարել:
Մեր ունեցած տեղեկություններով, Արա Աբրամյանի դուստրն ուսանում է Մայամիի համալսարաններից մեկում, սակայն, Ա. Աբրամյանն իր ամանորյա արձակուրդներն անցկացնում է ոչ թե դստեր հետ Մայամիում, այլ՝ Լոս Անջելեսում, որտեղ այս օրերին կրկին փորձեր է անում Հայերի համաշխարհային կոնգրեսի տեղական մասնաճյուղ հիմնել:
Օրերս, Ռուսաստանի աշխարհագրական ընկերակցությունը Արա Աբրահամյանին ճանաչել է տարվա մարդ «Ռուսաստանի դիրքերը գլոբալ տնտեսության մեջ ամրացնելու համար»: Այդ առթիվ օրերս Արա Աբրահամյանը մեծ ճաշկերույթ է կազմակերպել Լոս Անջելեսում:











































