Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանս¬պորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել և աշխատանքի ավարտը սահմանվել է 2012թ. հունվարի 1-ի ժամը 2:00 -ը:
2012թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանս¬պորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24 00-ը:
2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխա¬տանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով:
Քաղաքապետի նույն կարգադրությամբ 2011թ. դեկտեմբերի 30-ի ժամը 18:00-ից մինչև 2012թ. հունվարի 9-ի ժամը 9:00-ը՝ ներ¬քաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել է հեր-թապահություն:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչությունից:








































