Իտալիայի հակամենաշնորհային AGCM (Autorita Garante della Concorrenza e del Mercato) կարգավորիչը Apple ընկերությանը տուգանել է 900 հազար եվրոյով:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, AGCM-ում գտել են, որ Apple-ն իր լրացուցիչ ծառայությունների մասին օգտատերերին հստակ տեղեկություն չի տրամադրում, ինչպես նաև հրաժարվում է իր սարքավորումներին տալ երկու տարվա երաշխիք, որը պահանջում է ԵՄ օրենսդրությանը:
Թիմ Քուքի ընկերությունը AGCM-ի ուշադրությունը գրավել էր 2011 թվականի մայիսին: Apple սարքավորումների ստանդարտ երաշխիքը մեկ տարի է, այն ժամանակ, երբ եվրոպական օրենքները պահանջում են երկու տարի: Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ երկարաժամկետ երաշխիք, ամերիկյան ընկերությունն առաջարկում է AppleCare վճարովի ծառայությունը:
Եվրոպական հակամենաշնորհային կարգավորողները Apple-ին կասկածում են նաև հինգ խոշորագույն պարբերականներին հետ գաղտնի համաձայնություն ձեռք բերելու մեջ`Եվրոպայում էլեկտրոնային գների հաստատման նպատակով: Այս գործով հետաքննությունը սկսվել է դեկտեմբերին:









































