Ինչպես տեղեկացրել էինք, շուտով իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանը: Սակայն ի տարբերություն մյուս պաշտոնյանների` Սերժ Սարգսյանը չի կողմորոշվում, թե ում նշանակի նրա փոխարեն: Որքան էլ զարմանալի է, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա երկու օր առաջ այդ պաշտոնը առաջարկել է պաշտոնանկ արված, նախկին Արդարադատության նախարար Գևորգ Դանելյանին: Սակայն Գևորգ Դանելյանը իր մեջ ուժ և համարձակություն է ունեցել հրաժարվելու Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին Սերժ Սարգսյանի մոտ խամաճիկ դառնալու առաջարկից: Ներկա պահին դեռ Սերժ Սարգսյանը կոնկրետ ոչ ոքի Մարդու իրավուքների պաշտոնին չի տեսնում, սակայն նրան փնտրում է Սահմանադրական դատարանում: