Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.
«Դա մեր խնդիրն է, մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները։ Այս գործում երկրորդ ձեռքեր չպետք է լինեն։ Հենց ուրիշները միջամտում են այս գործին, մեր հարաբերությունները «սառում» են»։









































