Thursday, 18 06 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո

2012-ի ՀՀ մարտահրավերները՝ պատերազմ, ՀԱԷԿ, ՌԴ, Իրան, ժողովրդավարություն (տեսագրություն)

«Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարի հերթական հաղորդումը

Բարև Ձեզ: Եթերում է «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումը: Սա ամենշաբաթյա ծրագիր է, որն առաջարկում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ վերլուծություն` կենտրոնանալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների վրա:

Այս շաբաթվա հաղորդումը 2011 թվականի վերջին հաղորդումն է: Այդ իսկ պատճառով մենք կամփոփենք անցնող տարին` միաժամանակ մեր հայացքն ուղղելով առաջ և փորձելով պարզել, թե ինչ է խոստանում 2012 թվականը Հայաստանին:

Նախ և առաջ` 2011 թվականին Հայաստանը արտաքին քաղաքականության բնագավառում շատ ավելի նպաստավոր դիրքում էր, քան մեկ տարի առաջ, հատկապես արտաքին քաղաքականության երեք առանձին ոլորտներում: Առաջինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր. նորագույն շրջանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Եվրամիությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ պաշտպանում էին Հայաստանի դիրքորոշումը: Միջազգային հանրությունը ակնկալում էր, որ Թուրքիան առաջին քայլը կանի հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանն արել է այն ամենը, ինչ կարող էր: Կարևոր էր նաև Ֆրանիսայի խորհրդարանի ստորին պալատում վերջերս տեղի ունեցած քվեարկությունը` կապված Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ. սահմանվեց 45000 եվրո տուգանք և մեկ տարի ազատազրկում:

Երկրորդ ոլորտը, որտեղ Հայաստանը անցած տարվա համեմատ ավելի ամուր դիրքերում է, կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Այստեղ ակնհայտ էր, որ Ադրբեջանը խոչընդոտում է խաղաղության գործընթացին: Մինսկի խումբը և միջազգային հանրությունը հանգել են այն համոզման, որ հարցը ռազմական ճանապարհով լուծվել չի կարող, պետք է շարունակել բանակցությունները այնպես, որ Ադրբեջանը ներգրավված մնա խաղաղության գործընթացում: Խաղաղության գործընթացի գլխավոր խոչընդոտը Բաքուն է, Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը: Այն մաքսիմալիստական է` պահանջում է կամ ամեն ինչ, կամ ոչինչ, որն, իհարկե, բանակցությունների գործընթացին մեծապես վնասում է:

Եվ վերջապես երրորդ կարևոր գործոնը Եվրամիությանը Հայաստանի ինտեգրումն է: Ավելի կոնկրետ` Հայաստանը Եվրամիության հետ բանակցում է խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Արևելյան համագործակցության բնագավառում գործընկեր պետություն դառնալու վերաբերյալ: Հայաստանը խորացնում է ԵՄ-ի հետ կապերը: Ամենակարևորն այն է, որ 2011 թվականին Հայաստանի իշխանությունները այս առումով շատ ավելի մեծ ձեռքբերումներ են ունեցել, քան նախկինում: Իրականում մենք կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունները Երևանի և Բրյուսելի հետ կապերը խորացնելու առումով ավելի շատ բան են արել 2011-ին, քան անցած 8 տարիներին: Սա չափազանց կարևոր է:

Այնուամենայնիվ Հայաստանը խնդիրներ ունի ներքին քաղաքական կյանքում: 2011 թվականին Հայաստանը կանգնեց մարտիմեկյան ժառանգությունը հաղթահարելու, Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայության մարտահրավերների առջև: Այս առումով ամենակարևորը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն էր: Սա կարևոր ձեռքբերում էր այն առումով, որ մենք երկխոսության կարիք շատ ունենք, երկխոսության գործընթացն ավելի կարևոր է, քան վերջնարդյունքը: Ակնհայտ դարձավ, որ հակամարտությունը ոչ թե ընդդիմության և իշխանությունների միջև է, այլ իշխող քաղաքական էլիտայի ներսում է` հենց կոալիցիայի ներսում: Ավելի կոնկրետ` հակամարտությունը իշխող Հանրապետական կուսակցության և կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան»-ի միջև է:

2012 թվականին, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները երեք առաջնային ոլորտներում կհանդիպեն մարտահրավերի: Առաջինը անմիջականորեն կապված է Հայաստանի պաշտպանության ոլորտում և զինված ուժերում տիրող իրավիճակի հետ: Մենք զինվորական համազգեստ կրող մարդկանց կողմից անընդունելի բռնության բազմաթիվ դեպքերի ականատեսը եղանք, հայի կողմից հայ զինվորի մահացության դեպքերը անընդունելի չափերի հասան: 2011 թվականին ավելի շատ հայ զինվորներ սպանվեցեն այլ հայ զինվորների և հրամանատարների կողմից, քան ադրբեջանցիների: Այլ կերպ ասած` այդ սպանությունները, զինված ուժերում կանոնակարգային խախտումները և հրամանատարների անպատժելիությունը կդառնան գալիք տարվա թիվ մեկ մարտահրավերը: Այս առումով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պետք է մեծապես աջակցել, օժտել ավելի մեծ լիազորություններով` բարեփոխումներ իրականացնելու համար: Պաշտպանության համակարգում մարդկանց պաշտոնների ներկայացնելիս պետք է առաջնորդվել ոչ թե նրանով, թե ինչ ներդրում են նրանք ունեցել ղարաբաղյան պատերազմում, այլ թե ինչ են անում այժմ: Իսկ մենք դեռևս ունենք սովետական մտածելակերպով պաշտոնյաներ, ինչպիսիք են, օրինակ, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Այդ պատճառով մենք զինված ուժերում այնպիսի սպաների կարիք ունենք, ովքեր արժանի են զինվորական համազգեստ կրելու պատվին, ինչպես օրինակ` Սեյրան Օհանյանը: Մենք նաև կարիք ունենք բանակը ավելի պրոֆեսիոնալ դարձնելու` զինվորական շարքերից հեռացնելով մեր բանակին անհարիր սպաներին:

Երկրորդ ոլորտը, որը խոստանում է մարտահրավեր դառնալՀայաստանի կառավարության համար, անշուշտ, քաղաքականության ոլորտն է: 2012 թվականին տեղի կունենան շատ կարևոր խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն Մարտի 1-ից և հետըտրական ճգնաժամից հետո առաջին ընտրությունները: Այս ընտրությունները նաև նոր խորհրդարան ձևավորելու հնարավորություն կստեղծեն, որը կարտացոլի Հայաստանի քաղաքական նոր իրականությունը: Այլ կերպ ասած` խորհրդարանական ընտրությունները կորոշեն, թե ինչպիսի ապագա կունենա Հայաստանը` ավելի ժողովրդավարակա՞ն, թե՞ ավելի ավտորիտար: Այս մրցակցության հանգուցալուծումը դեռևս պարզ չէ, քանի որ հստակ չէ, թե որ կողմը իրականում կհաղթի, և 2012 թվականը կլինի օլիգարխի՞, թե՞ ժողովրդավարի տարի:

Սրա հետ կապված են նաև 2012 թվականին ի հայտ եկող նոր մարտահրավերները, որոնք տնտեսական են: Մասնավորապես՝ պետք է պայքարել աղքատության մակարդակի անընդունելի աճի դեմ, քանի որ Հայաստանի բնակչության 36 տոկոսը այսօր պաշտոնապես ապրում է աղքատության մեջ: Պայքարել է պետք նաև տնտեսական կառուցվածքային թուլության դեմ, քանի որ հարստության և եկամտի անհավասար բաշխումը խեղաթյուրում է Հայաստանի տնտեսական զարգացումը և բարեփոխումները:

Բայց նաև կարևոր է, որ մենք այժմ դիտարկենք 2012 թվականի մարտահրավերները ոչ միայն այն տեսանկյունից, որ ծրագրենք, թե ինչ է ակնկալվում ի հայտ եկող միտումների առումով, այլ նաև կոչ անենք Հայաստանի կառավարությանը ավելի ռազմավարական պատրաստություններ ու մտածողություն ձևավորել և իրականում պատրաստվել անկանխատեսելիին: Ես խոսում եմ հինգ հստակ օրինակների մասին. Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի, եթե դրանք տեղի ուենենան: Այլ կերպ ասած՝ Հայաստանի կառավարությունը պետք է նախապատրաստվի անանկնկալ հանգամանքներին` հիմնված հինգ տարբեր սցենարների հավանականության վրա: Սրա համար ռազմավարական մտածողություն և պատրաստություն է պահանջվում: Հենց սա է նշանակում կառավարում: Սա ավելի շատ ոչ թե երկրին իշխելու, այլ երկիրը կառավարելու խնդիր է: Եվ այս առումով Հայաստանի կառավարությունը պատասխանատավություն է ստանձնում իր քաղաքացիների առջև` պատրաստվելով անկանխատեսելի կամ անկանկալ հանգամանքներին:

Այս հինգ սցենարներից առաջինը, որին Հայաստանը պետք է պատրաստվ լինի, մեկ այլ երկրաշարժն է, որը կարող է տեղի ունենալ Հայաստանում: Ավելի կոնկրետ` կապված տարածաշրջանի աշխարհագրական դիրքի հետ՝ այլևս խնդիրն այն չէ, թե արդյոք Հայաստանում կլինի՞ երկրաշարժ, այլ այն, թե դա ե՞րբ տեղի կունենա: Այս պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի ավելի լուրջ պատրաստություններ հավանական երկրաշարժից պաշտպանվելու համար:

Երկրորդ սցենարը, որին Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի, հավանական դժբախտ պատահարն է Հայաստանի ատոմակայանում: Հարկավոր է Ճապոնիայի օրինակից դասեր քաղել առ այն, որ միջուկային պաշտպանությունը դինամիկ և ոչ թե կայուն գործընթաց է: Դա պետք է միշտ հաշվի առնվի, և Հայաստանը, հավանական երկրաշարժից պաշտպանվելու հետ մեկտեղ, կրկնակի ջանքեր պետք է թափի միջուկային ապահովությունն իր սահմանների ներսում երաշխավորելու համար:

Երրորդ սցենարը, որին հարկավոր է պատրաստվել, կապված է Իրանում ընթացող զարգացումների հետ: Իրանի նախագահը վերջերս Հայաստանում էր. սա ցույց է տալիս, որ Իրանի ներքին զարգացումները, ինչպես նաև արտաքին զարգացումները` ներառյալ պատերազմի վտանգը, ուղղակիորեն կազդեն Հայաստանի ազգային անվտանգության վրա: Եվ այս առումով Հայաստանը շատ ավելին պետք է անի անակնկալ հանգամանքներին պատրաստվելու համար` կանխատեսելով՝ արդյոք ի՞նչ կլինի, եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, կամ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունում ներքին խռովություններ սկսվեն:

Չորրորդ և ինչ-որ առումով այս ամենի հետ կապված զարգացումն այն է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում: Այսօր Ռուսաստանում տպավորիչ և որոշ առումներով ինքնաբուխ ընդդիմադիր շարժում է նախկին նախագահ և ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ: Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստվի այն բանին, թե քաղաքականությունը և ներքին պայքարը ինչպես կփոխեն ռուս-հայկական հարաբերությունների բնույթն ու ընթացքը: Հայաստանը այս ամենին պետք է զգույշ մոտենա, բայց նաև պետք է պատրաստվի:

Վերջապես հինգերորդ սցենարը, որին Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստվի, Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգն է: Ավելի կոնկրետ՝ Հայաստանը պետք է պատրաստվի ապահովելու իր պաշտպանական զորքերի առավելությունն ու ռազմական դիրքերը` չեզոքացնելով Ադրբեջանի կողմից եկող պատերազմի վտանգը: Այս առումով Հայաստանը և Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնողական քայլեր ձեռնարկեն ապագայի անակնկալ դեպքերին պատրաստվելու գործում, այլ ոչ թե միայն արձագանքեն իրադարձություններին, երբ դրանք պատահում են, կամ դրանց պատահելուց մեկ օր անց:

Հենց այս պատճառով 2012 թվականը խոստանում է լինել մարտահրավերների և փորձությունների տարի, բայց նաև հնարավորության տարի գալիք ընտրությունների առումով Հայաստանի կառավարության և հայերի համար: Եվ այս գալիք տարին ավելի, քան անցած բոլորը տարիները, կորոշի Հայաստանի ապագայի բնույթը զարգացման և ժողովրդավարության առումով: Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք խաչմերուկին: Հենց այս մտքով էլ ցանկանում եմ շնորհավորել բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Իսկ մենք կհանդիպեսնք արդեն 2012 թվականին:

Շնորհակալություն մեզ դիտելու համար և շնորհակալություն ձեր ուշադրության համար: Դուք դիտում էիք «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում