Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության գերագույն մարմինը համատեղ հայտարարություն են տարածել:

Ստորև ներկայացնենք այն.

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական և արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով:

Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետևյալ համատեղ հայտարարությամբ.

– կարևորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը և դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը,

– նշելով, որ ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ցայժմ ԱԺ-ում ներկայացված և ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկված առաջարկություններում ամփոփված են ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորված մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների` ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկները,

– ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը և մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար,

– խնդիր ունենալով յուրաքանչյուր ընտրողի համար մեծացնել սեփական իշխանությունները ձևավորելու հարցում իր քվեի նշանակությունը,

– ձգտելով հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովմանը,

– նվազեցնելու համար ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական և ոչ ընտրական գործոնների ազդեցությունը,

– ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում ընտրությունների նախաշեմին հասնելու համար քաղաքական բոլոր ուժերի համախոհությանը,

«Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները.

– Ողջունում են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման և վերահսկման հարցում:

– Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, և գտնում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձևավորելու ներհասարակական հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ:

– Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում