Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում։ ԵԽԽՎ-ի կայքում նշված է, որ ձմեռային նստաշրջանը տեղի է ունենալու 2012 թվականի հունվարի 23-37-ը։
Վաշաձեն ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում հանդես է գալու այդ կազմակերպության առջև Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցով։ Վաշաձեն անդրադառնալու է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին, ինչպես նաև միջազգային դիտորդների՝ այդ տարածքներ ներթափանցելու թույլտվության խնդրին։










































