WBC վարկածով Աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն (43-2-0) հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել WBA վարկածով գերծանր քաշային կարգի Աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևի (50-2-0) հետ.
«Նա հայտարարել էր, որ եթե դառնա պատգամավոր, ապա կավարտի բռնցքամարտիկի իր կարիերան: Վալուևին հաջողություն եմ մաղթում քաղաքականության մեջ, սակայն հուսով եմ , որ դա չի խանգարի մեր մենամարտին: Մինչև հիմա ցանկանում եմ ուժերս չափել նրա հետ: Ցավում եմ, որ երբ Նիկոլայը WBA վարկածով Աշխարհի չեմպիոն էր, մենամարտի կապակցությամբ մեր բանակցությունները ձախողվեցին: Նա իրեն շրջապատել էր պրոմոութերներով, որոնք խոչընդոտեցին դրա կայացմանը»,- Կլիչկոյին մեջբերում է Boxingscene-ը:







































