Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդն այսօր իր երկրում ընդունել է Հարավային Կորեայի հատուկ պատվիրակությանը: Միաժամանակ պետական լրատվամիջոցը ներկայացրել է Կիմ Չեն Ինի նոր տիտղոսը, որով վերջինս երկրի բոլոր քաղաքական ասպարեզներում իշխանություն է ձեռք բերում:
Associated Press-ը հայտնում է, որ Կիմ Չեն Ինը Կիմ Չեն Իրի մահից հետո քաղաքական և հասարակական բարձր դիրք է զբաղեցնում, և նրա հանդիպումը Հարավային Կորեայի նախկին առաջին տիկնոջ և ազդեցիկ գործարար առաջնորդի հետ Սեուլին ապացուցել է, որ նա իր նոր պաշտոնում իրեն բավականին վստահ է զգում:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցը նորանոր տիտղոսներ և կոչումներ է ներկայացնում Կիմ Չեն Ինի համար: Շաբաթ օրը նրա մասին խոսվել է, որպես 1.2 միլիոն զինվոր ունեցող բանակի «գերագույն առաջնորդի» մասին: Այսօր Rodong Sinmun թերթը նոր առաջնորդին ներկայացրել է որպես «Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար»: Այս կոչումով նա դառնում է իշխող կուսակցության գլխավոր առաջնորդը:







































