Չնայած Քիմ Քարդաշյանը վերջերս տեղի ունեցած ամուսնալուծության պատճառով անձնական խնդիրներ ունի, բայց, ինչպես հաղորդում է HollywoodNews.com-ը, նա ֆինանսական խնդիրներ հաստատ չի ունենա:
Քիմը մեծ գումար կվաստակի Լաս Վեգասում Ամանորի նախoրեին ներկա գտնվելու համար: Միայն «Տաո» գիշերային ակումբում կայանալիք ամանորյա հավաքույթին ներկա գտնվելով՝ Քիմը կվաստակի 600.000 դոլար:
Քիմի քույրը` Քորթնին, նույնպես Վեգասում կլինի, բայց հայտնի չէ, թե որքան նա այդ օրը կվաստակի:











































