Նոր վերլուծության արդյունքում պարզվել է, որ կանանց մոտ թոքի քաղցկեղի առաջացման վտանգը կապված չէ այն բանի հետ, թե նրանք քանի երեխա ունեն: Որոշ գիտնականներ, սակայն, նախկինում կարծում էին, որ ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները կարող են պաշտպանել այդ հիվանդությունից:
Reuters-ը գրում է, որ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են թոքի քաղցկեղի վերաբերյալ արված 16 հետազոտություններ, որոնց նպատակը թոքի քաղցկեղի հավանական բուժումը գտնելն է եղել:
Ջեսիկա Պաուլսը, ով նույնպես աշխատել է վերլուծության վրա, հայտնել է, որ եթե հիվանդությունը կապված լիներ հորմոնալ փոփոխությունների հետ, ինչպես օրինակ՝ կրծքի քաղցկեղի դեպքում է, ապա դրա համար նույնանման բուժում կգտնվեր: Մինչ այժմ, սակայն, ուսումնասիրությունները չեն կարողացել ապացուցել, թե արդյո՞ք ծննդաբերությունը կամ դրա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները կապված են քաղցկեղով հիվանդանալու հետ, թե՝ ոչ:
Թոքի քաղցկեղով, ըստ գիտական հետազոտությունների, ավելի շատ հիվանդանում են մեծահասակները, քան երիտասարդները: Ինչպես նաև՝ թոքի քաղցկեղով հիվանդանալու առավել մեծ վտանգի են ենթարկվում ծխողները, քան նրանք, ովքեր ծխախոտ չեն օգտագործում:










































