Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Շիրակի մարզ` այցն սկսելով Աշոցքի տարածաշրջանից:

Աշոցքի համայնքապետարանում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրմանը, ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ համայնքներում արձանագրվել է եկամուտների հավաքագրման` միջինից ցածր մակարդակ, փոխվարչապետը հորդորել է քայլեր ձեռնարկել ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Քննարկվել են նաև համայնքապետերի կողմից հողօգտագործմանը, հարկային վարչարարության օրենսդրության կիրառման առանձնահատկություններին վերաբերող հարցեր:
Փոխվարչապետին զեկուցվել է նաև մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքի մասին. ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, երկրորդ մասով ևս որոշակի միջոցառումներ իրականացվել են, և աշխատանքները կշարունակվեն գարնանը: Համայնքի ղեկավարները բարձրացրեցին միջհամայնքային ճանապարհների` ձմեռային շրջանում պահպանության խնդիրը, ինչն առաջնահերթ է` հաշվի առնելով տարածաշրջանի խիստ եղանակային պայմանները: Այդ նպատակով նրանք լրացուցիչ օժանդակություն են ակնկալում կառավարությունից: Փոխվարչապետը տեղում ծանոթացավ նաև համայնքում «Հայաստան» հիմնադրամի կողմից կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Նշվեց, որ աշխատանքները կավարտվեն 2013թ. գարնանը:

Մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ նաև Մայիսյան համայնքում, ծանոթացավ նորակառույց մշակույթի տան պայմաններին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով համայնքում նոր մշակույթի տան կառուցման նպատակով հատկացվել էր 160 մլն դրամ, ծրագրի երկրորդ մասով`ևս 12 մլն դրամ` բարեկարգման համար: Աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են, և փոխվարչապետին զեկուցվեց, որ մշակույթի տունը պատրաստ է շահագործման: Նշենք, որ համայնքի մշակույթի տունը փլուզվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ:

Շիրակի մարզպետարանում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ քննարկվել են մարզում առաողջապահական հաստատությունների ներկա վիճակին, դրանց արդիականացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև ընթացիկ այլ խնդիրներ:
Փոխվարչապետը, առողջապահության նախարարի, մարզպետի և Գյումրիի քաղաքապետի ուղեկցությամբ եղել է նաև Գյումրիի նոր բժշկական կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Նոր բժշկական կենտրոնը կառուցվում է ՀԲ կողմից ֆինանսավորվող «Առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ. սեպտեմբերին: Շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարները տեղեկացրեցին, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012թ ապրիլի վերջին: Ստեղծվելու է արդի բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, վերազինված ժամանակակից սարքավորումներով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 4,6 մլրդ դրամ:

Փոխվարչապետը ներկա է գտնվել նաև Գյումրիի տարածքային հարկային տեսչության սպասարկման կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկյացուցիչներ: Հիմնանորոգված կենտրոնը սպասարկելու է Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի ավելի քան 3800 գործող հարկ վճարողների: Նոր պայմանները հնարավորություն կընձեռեն նվազեցնել հարկային տեսուչ-հարկատու շփումը, կենտրոնում գործելու է մեկ պատուհանի սկզբունքը: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և հնարավորություններին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում