Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ, վրացական «Մթելի կվիրա» («Ողջ շաբաթ») թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների խնդրին.
«Չնայած ռուսական ընդդիմության ներկայիս ելույթներին, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կդառնա նախագահ և կփոխի իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ։ Եթե Պուտինը չդառնա նախագահ, ապա դրա համար պետք է մեղադրի միայն իրեն. թեպետ նա խնդիրներ ունի։
Ռուսաստանը Վրաստանին շատ վատ բաներ է արել, սակայն լավն էլ է արել։ Ես վստահ եմ, որ եթե Վրաստանը ղեկավարի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ապա դա կնպաստի Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավմանը։
Հուսով եմ, որ Բիձինա Իվանիշվիլին շատ ընկերներ ունի Ռուսաստանում, և այնտեղ նրան շատերն են ճանաչում։ Ես բացարձակապես համակարծիք եմ նրա հետ, որ անհրաժեշտ է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։










































