«Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ ժամանակներս ակումբի հետ կարող է նոր պայմանագիր ստորագրել: «Քաղաքայիններ»-ի ղեկավարությունը պատրաստ է 47-ամյա մասնագետին դարձնել Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Ըստ որոշ տվյալների` Մանչինին կարող է վաստակել տարեկան 5 մլն ֆունտ:
Իր ներկայիս ակումբի հետ իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2013 թվականը: Ըստ նոր համաձայնագրի` «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչը «Սիթի»-ի ղեկին կմնա մինչև 2015 թվականը:








































