Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան՝ Վրաստանը.
«Այդ մասին է վկայում այն, որ Ռուսաստանում խոսքի ազատության գործակիցն ավելի բարձր է։ Ռուսաստանում լրագրողներն ակտիվորեն բողոքում են խոսքի ազատության սահմանափակումների դեմ։ Մինչդեռ Վրաստանում ԶԼՄ-ները չեն քննադատում իշխանություններին և չեն լուսաբանում մի շարք իրադարձություններ։
Օրինակ՝ վրացական ոչ մի հեռուստաալիք չանդրադարձավ Սաակաշվիլիի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային (նկատի է առնվում դեկտեմբերի 21-ին Սաակաշվիլիի ծննդյան օրվա կապակցությամբ լեյբորիստների կազմակերպած բողոքի ակցիան.– 1-in.am)։
Ես դատապարտում եմ վրացական հեռուստաալիքների այդ գործողությունները և առավել ևս դատապարտում այն թերթերի գործողությունները, որոնք ոչ միայն լռեցին այդ կապակցությամբ, այլև համարձակվեցին քննադատել դրան անդրադարձած իրենց գործընկերներին»։










































