Դեկտեմբերի 25-ին` ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նա թունավորվել է լոգարանում` գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն: