Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նման մեղադրանքները տանում են դեպի ռեժիմի աստիճանական մեկուսացմանը եւ ի վերջո` նրա տապալմանը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
– Պարոն Զուրաբյան, հաշվի առնելով, որ Հայաստանում կայացած ԵԽ միջազգային ֆորումի օրերին ընդդիմությունը ցույց եւ հանրահավաք անցկացրեց, նաեւ հաջորդ հանրահավաքն այդպիսի շրջանակներում կլինի, այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների, կամ, այսպես ասած, «դրսի» դերը այսօր ներքաղաքական կյանքում` նրանց իշխանությունների դեմ պայքարում որպես գործիք օգտագործելու հարցում:
– Նախ, ասեմ, որ ես համաձայն չեմ այն ձեւակերպման հետ, թե իբր մենք օգտագործում ենք այս ֆորումները որպես գործիք իշխանությունների դեմ: Ուղղակի մեր պարտքն է միջազգային հանրությանը, հատկապես դեմոկրատական հանրությանը հասցնել ճշմարտությունը ՀՀ-ում տիրող քաղաքական իրողությունների մասին: ՀՀ-ում խորը քաղաքական ճգնաժամ է, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված ե՛ւ քաղաքական բանտարկյալների, ե՛ւ անկախ հեռուստատեսության բացակայության, ե՛ւ մարտի 1-ի սպանությունների չբացահայտման, ինչպես նաեւ այն հանգամանքի հետ, որ այսօրվա քաղաքական ուժերի դասավորությունը պետական մարմիններում արմատապես տարբերվում է ընտրազանգվածի դիրքորոշումներից եւ տրամադրություններից, ինչը ամենակարեւոր հիմնավորումն է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության համար: Բնականաբար, որքան էլ մենք համարենք, որ մեր պայքարը միայն ժողովրդի գործն է, որ մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները, մենք նաեւ պետք է ապահովենք, որպեսզի միջազգային հանրությունը ճշգրիտ պատկերացում ունենա ժողովրդի պայքարի մասին, եւ ադեկվատ ռեակցիա տա եւ համերաշխություն հայտնի` ռեժիմի բռնաճնշումները կաշկանդելու առումով: Որովհետեւ իշխանությունները փորձելու են խեղաթյուրել իրականությունը, փորձելու են ներկայացնել ընդդիմությանը որպես փողոցային խուժանի` արդարացնելու իրենց ռեպրեսիաները: Եվ եթե նրանք հաջողեն, կստացվի, որ միջազգային հանրությունը ուղղակի աչք կփակի նրանց կողմից կատարվող ռեպրեսիաների վրա: Բացի այդ, եկեք չմոռանանք, որ բոլոր նման շարժումների համար առանցքային դեր է ունեցել միջազգային հանրության եւ դեմոկրատական հանրության համերաշխությունը: Լինի դա «Սոլիդարնոստը» Լեհաստանում, որին աջակցում էր ամբողջ դեմոկրատական աշխարհը, կաթոլիկ եկեղեցին, լինի դա Չաուշեսկուի դեմ մղվող ժողովրդի պայքարը, երբ ռեժիմի դեմ կատարած մի քիչ էլ ծայրահեղական քայլերը ընդունվեցին աշխարհի կողմից, քանի որ ռեժիմը հայտնվել էր ամբողջական մեկուսացման մեջ: Սրանք շատ կարեւոր հանգամանքներ են:
– Մեր պարագայում միջազգային հանրության ադեկվատ արձագանքը ո՞րը կարող է լինել:
– Ամենաադեկվատ արձագանքը այն կլիներ, եթե դեմոկրատական հանրությունը հասկանար, ի վերջո, որ ի դեմս ՀՀ իշխանությունների գործ ունի ոչ լեգիտիմ, քրեապետական ռեժիմի հետ, որը ամբողջ աշխարհում կապեր ունի միջազգային մաֆիոզ խմբավորումների հետ, եւ որ համաժողովրդական պայքարը դա պայքար է հենց այդ ռեժիմի դեմ: Շատ կարեւոր է, որ այս պայքարի էությունը հենց այսպես հասկացվի: Եվ մենք դրա համար ե՛ւ բացատրական աշխատանքներ ենք անցկացում, ե՛ւ օգտագործում ենք ցանկացած առիթ այս ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու նպատակով:
– Այն, ինչ վերջին օրերին կատարվում է դրսում` ձերբակալություններ ԱՄՆ-ում, հանցագործությունների հետ կապված տարբեր հրապարակումներ ՌԴ-ում, Մալայզիայում, Ավստրալիայում, արդյո՞ք միջազգային հանրության ադեկվատ արձագանքը չէ՞:
– Ես չէի ասի, որ միջազգային հանրությունը արդեն լիովին ադեկվատ վերաբերմունք ունի այս ռեժիմի եւ մեր պայքարի հանդեպ: Բայց որ առաջընթաց կա, դա ինձ համար այլեւս կասկածի ենթակա չէ: Այսօր իրավիճակը համեմատելի չէ այն իրավիճակի հետ, որը կար մարտի 1-ից անմիջապես հետո: Երբ օգտվելով այն հանգամանքից, որ ընդդիմությունը ձերբակալված էր, արտակարգ դրություն էր հայտարարված, եւ մենք հնարավորություն չունեինք մեր տեսակետները հայտնել, իշխանությունները աշխարհին մատուցեցին, թե իբր ցուցարարների կողմից տեղի է ունեցել իշխանության զավթման զինված փորձ, որին իրենք ստիպված էին տալ համարժեք պատասխան: Սակայն ժողովրդի եւ մեր շարժման ճնշման ներքո, հաջողվեց ստեղծել փաստահավաք խումբ, որը բացահայտեց ռեժիմի հանցագործների մասին ճշմարտությունը: Ավելին, այսօր արդեն ակնհայտ է նաեւ, որ Հայաստանում գոյություն ունի աննախադեպ ինստիտուցիոնալիզացված ընդդիմություն, որը ցանկացած հարցի շուրջ հանդես է գալիս այլընտրանքային մոտեցումներով: Մեզ հետ արդեն հաշվի են նստում, բանակցում են: Եվ սա մեծ նվաճում է: Բայց դեռ լուրջ աշխատանք կա անելու, որպեսզի միջազգային հանրության պատկերացումները լիովին ադեկվատ լինեն Հայաստանում ստեղծված իրողությանը:
– Պարոն Զուրաբյան, ո՞ր ոլորտում պետք է անենք այդ աշխատանքները:
– Հիմա շատ կարեւոր է, եւ այդտեղ էլ կարելի է առաջընթաց նկատել, որ այս ռեժիմի հանցավոր քրեապետական բարքերը, նրանց կապերը միջազգային հանցագործ խմբերի հետ, թրաֆիքինգի, զենքի վաճառքի, նարկոբիզնեսի, փողերի լվացմամբ զբաղվող խմբավորումների հետ նույնպես բացահայտվեն: Եվ այստեղ եւս կարելի է արձանագրել առաջընթաց. մենք արդեն տեսնում ենք, որ ասենք` ԱՄՆ-ում բացահայտվել է մեծ հանցավոր խմբավորում, որը կապեր է ունեցել ՀՀ հետ եւ այստեղ փողեր է լվացել, իսկ դա հնարավոր է եղել միայն ռեժիմի հովանավորության շնորհիվ: Մենք տեսնում ենք, որ արդեն լուժկովյան կլանի հեռացումից հետո նաեւ Ռուսաստանում է ճանապարհ բացվել մաֆիոզ խմբավորումների հետ կապ ունեցող հայաստանյան պաշտոնյաների հանցավոր գործունեության բացահայտման համար: Այսինքն` աշխարհը արդեն սկսում է հասկանալ, որ մեր պնդումները մերկապարանոց չէին, երբ մենք խոսում էինք ավազակապետական ռեժիմի մասին Հայաստանում, եւ որ այդ ամենը լուրջ հիմքեր ունի եւ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ այլ երկրների համար:
– Ուզում եք ասել, որ ռեժիմը կամաց-կամաց սկսել է զրկվե՞լ միջազգային աջակցությունից:
– Բնական չէ՞, որ ռեժիմը կսկսի զրկվել միջազգային հանրության աջակցությունից, երբ ձեռք է բերում նման համբավ: Հիշեք` ի՞նչ եղավ գեներալ Նորիեգայի հետ, երբ նրան մեղադրեցին նարկոբիզնեսի հովանավորության մեջ: Եվ բազմաթիվ այլ դիկտատորների ճակատագիրը կարելի է հիշել այս կապակցությամբ: Նման մեղադրանքները, այո, տանում են դեպի այդ ռեժիմի աստիճանական մեկուսացմանը եւ ի վերջո` նրա տապալմանը: Այնպես որ, սա կարելի է գնահատել որպես բավականին դրական պրոցես, որը նշանակում է մի բան միայն` աշխարհը սկսում է ընդունել մեր ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որի մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում