Ինչպես հաղորդում է The Financial Times պարբերականը, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) սեպտեմբերին վաճառել է ոսկու պահուստների մոտ 13%-ը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: ԱՄՀ-ն ընդհանուր առմամբ վաճառել է 403,3 տոննա ոսկի: Թեպետ ԱՄՀ-ն չի հայտնում, թե որքան շահույթ է, ի վերջո, ունեցել այս գործարքի արդյունքում, սակայն այն փաստը, որ ոսկին վաճառվել է շուկայական գներով, թերթին թույլ է տվել հաշվարկել, որ այդ գումարը պետք է լինի մոտ 18 մլրդ դոլար: Գնորդների մեջ նշվում է Հնդկաստանի (200տ), Շրի Լանկայի (10տ), Բանգլադեշի (10տ) և Մավրիկիայի (2տ) Կենտրոնական բանկերը: