Friday, 19 06 2026
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ինչու են մարդիկ ստում

Ինչո՞ւ են մարդիկ ստում: Սա այն ծեծված թեմաներից է, որին սակայն շատ հաճախ են անդրադառնում և փորձում հասկանալ, բացատրել: Սա այն հավերժական հարցերից է, որոնց պատասխանը մարդկությունը փորձում է հասկանալ ու բացատրել իր գոյության ամբողջ ընթացքում:

«Առաջին լրատվական»-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ զրույցում փորձեց հասկանալ` ինչո՞ւ է սուտը ներթափանցել մարդկային կյանքի բոլոր հնարավոր ոլորտները, ի՞նչ է սուտը` այն վատ դաստիարակությա՞ն արդյունք է, վատ բնավորությո՞ւն, թե՞ վատ սովորույթ:

Հոգեբանի խոսքով, այդ փաստն անառարկելի է, թեև նշեց, որ մերօրյա մարդուն ազնիվ լինելը դժվար է, դա էլ բավականին ակնհայտ է, իսկ թե ինչո՞ւ են մարդիկ ստում, տարբեր պատճառներ են առանձնացվում: Առանձնացնում են տարբեր եզրույթներ, օրինակ` սուտ, խաբեություն, անճշտություն, որոնք բովանդակային կողմով էլ տարբեր են: «Մարդիկ ստում են մի շարք պատճառներով, որոնց խորքային հոգեբանական կողմը բացատրելու համար կարճ մեկնաբանությամբ անհնար է նկարագրել: Իսկ առավել «երևացող» շերտի, այսինքն՝ պատճառների մասին խոսելիս կարող ենք մի շարք թվարկել, օրինակ` երբեմն մարդիկ ստում են որպեսզի հասնեն իրենց նպատակներին: Կարող են ստել իրենց մտադրություններն ի կատար ածելու, դուր գալու, ուրիշներին չնեղացնելու և չվիրավորելու համար, պատժից ու պատասխանատվությունից խուսափելու համար, վախից (ճշմարտությունը չասելու համար), ստում են, երբ վախենում են նվաստանալուց»,- նկատեց հոգեբանը:

Հատկանշական է, որ մարդիկ ձգտում են մյուսների մոտ երևալ ավելի լավը, հաջողակ ու հարուստ, համարձակ և շնորհալի և այլն, այսինքն` իրենց իդեալական «ես»-ը ներկայացնեն իրականի տեղ: Ամեն դեպքում, մարդը հաճախ փորձում, ձգտում է հասնել իր իդեալական «ես»-ին, իր մեջ մշտապես կա ցանկությունը լինել այդպիսին: Եվ երբ նրանք «խաղում են» իրենց իդեալական «ես»-ը, ապա ձևացնում են, իսկ ձևացնելու մեջ կա այդ «անազնվությունը»: Ձևացնելու համար սուտ է պետք:

Ա. Ղազարյանի խոսքով, մարդիկ երբեմն ինքնարդարանում են, փոքրիկ սուտ ասում հանուն ինչ-որ բանի, հանուն խաղաղ հարաբերությունների, հանուն ինչ-որ լավ նպատակի և այլն: Եթե այս դիպաշարով մարդ շարժվի, ապա ստելը կարող է դառնալ ուղղակի սովորություն:

Գործնական հետազոտություն կատարած հոգեբանները գտնում են, որ հաճախ մարդիկ նաև իրավիճակից կախված են ստում: Հոգեբանական հիմքերից դիտարկելով` ստելը ինքնապաշտպանական մեխանիզմ է, որով անձը փորձում է պաշտպանվել, հավասարակշռել իրեն ֆրուստրացիաներից, իր կարծիքով՝ «մոտեցող վտանգից», այն իրավիճակներից, որի հետ հանդիպմանը նա հոգեբանորեն անպատրաստ է կամ վախենում է:

«Մարդիկ ստում են, երբ ինքնահաստատման խնդիր ունեն, ստում են, երբ թերարժեքության բարդույթ ունեն և ցանկանում են իրենց անձնական հարաբերություններում ավելին երևալ, չկորցնել դիմացինին, որին հավանում են կամ սիրում: Ստելը, այն էլ՝ պարբերաբար, առհասարակ, հոգեբանորեն թույլ անձնավորության ցուցանիշ է»,- ասաց նա` ընդգծելով, որ սուտն ունի թակարդ, այսինքն` խոսքը հոգեբանական կողմին է վերաբերում: Օրինակ՝ երբ մի անձի ստի նպատակն է շրջապատողների մոտ իր հաջողակության վերաբերյալ ստեղծել տպավորություն, հետո մտածում է, թե ինչ ճկուն է ինքը, որ կարողանում է այդ տպավորությունը թողնել, սակայն շատ փոքրիկ «ցնցումի» դեպքում հօդս կցնդի իր այդ թողած տպավորությունը, և նա կընկնի իր «ռեգրեսիվ թակարդը», որը հարված է ինքնագնահատականին, քանի որ նույն մեխանիզմով էլ մտածում է, որ իրականում ոչնչի պիտանի չէ:

Ա. Ղազարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ որոշ հեղինակներ ստելու մի շարք տեսակներ (սոցիալական սուտ` սոցիալական հարաբերությունները պահպանելուն միտված) համարում են դրական մտադրություն, որը ոչ միայն ստողին է հարմար, այլև բխում է մարդկանց շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում