Նիգերիայի հյուսիսում՝ եկեղեցում, տեղի է ունեցել հուժկու պայթյուն, ինչի արդյունքում վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտնել են ականատեսները:
Սա արդեն երրորդ պայթյունն է, որ եկեղեցում տեղի է ունենում այսօր` Սուրբ ծննդյան օրը:
Առաջին պայթյունը տեղի էր ունեցել Աբուջա քաղաքի, մյուսը` Ջոս քաղաքի եկեղեցում:
Առաջին պայթյունի զոհ է դարձել 20 մարդ: Նիգերիայի իսլամիստները իրենց վրա են վերցրել այդ պայթյունները կազմակերպելու պատասխանատվությունը: Դրանք կատարել են ‹‹Բոկո Հարամ›› խմբավորման անդամները:










































