Սուրբ Ծնունդը քրիստոնյաների կողմից սկսել է տոնվել 325թ.-ին կայացած առաջին`Նիկեայի տիեզերաժողովից հետո: Այդ ժամանակ բոլոր քրիստոնյաները տոնը նշում էին հունվարի 6-ին: Այժմ, ինչպես հայտնի է, միայն Հայ առաքելական եկեղեցին է շարունակում այս ավանդույթը. կաթոլիկներն ու բողոքականները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ ուղղափառները` հունվարի 7-ին:
Թե ինչու են կաթոլիկները այլ օր նշում Աստծո ծնունդը, աստվածաբանները առաջարկում են տարբեր վարկածներ: Ըստ դրանցից մեկի` հռոմեական եկեղեցին 4-րդ դարի վերջին որոշում է Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, քանի որ Հռոմեական կայսրությունում նախկինում այդ օրն է տոնվել կարևորագույն հեթանոսական տոներից մեկը: Այլ աստվածաբաններ, սակայն, պնդում են, որ օրվա փոփոխությունը կապված է Մարիամ Աստվածածնի հղիության ժամանակի հարցում տարակարծության հետ, ինչը բխում է այն բանից, որ հայ ու կաթոլիկ եկեղեցիները տարբեր օրեր են ընդունում Հովhաննես Մկրտչի ծնունդը:
Ուղղափառ եկեղեցին ըստ էության համաձայն է կաթոլիկների առաջարկած տարբերակին, սակայն քանի որ այն չի ընդունում Գրիգորյան տոմարը և առաջնորդվում է հին` Հուլյան տոմարով, ուստի Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 7-ին, այսինքն դեկտեմբերի 25-ից 13 օր անց:











































