Արևմուտքն այսօր Գրիգորյան օրացույցով տոնում է Սուրբ ծնունդը:
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում պատարագ է մատուցել: Նա կոչ է արել հասկանալ ու ընկալել Հիսուս Քրիստոսի ծննդյան իրական նշանակությունն ու կարևորությունը:
Այսօր ավելի ուշ քահանայապետը իր ուղերձը կհղի Urbi et Orbi-ին (քաղաքին ու աշխարին):
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս տարի Բեթղեհեմում, որտեղ, ըստ ավանդության, ծնվել է Հ. Քրիստոսը, հավաքվել ու տոնակատարությանը մասնակցում էին տասնակ հազարավոր մարդիկ:
Բեթղեհեմում Սուրբ ծննդյան տոնին մատուցված պատարագի ժամանակ «արաբական գարուն» հեղափոխական շարժման մեջ ներգրավված երկրների ղեկավարներին հոգևորականները կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և խոհեմություն:









































