Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին:

Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:

Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին`հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստված հայտնության տոները: Աշխարհի կաթոլիկները և բողոքականները այսօր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:

Կեսգիշերին տոնակատարությունները մեկնարկեցին Բեթղեհեմում, Վատիկանում և աշխարհի շուրջ 100 երկրների եկեղեցիներում:

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաև ուղղափառ հույները Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Լիբանանում և Եգիպտոսում նշում են Սուրբ Ծնունդը: Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդն սկսել են նշել նաև քրիստոնեական գրեթե բոլոր ուղղությունների ներկայացուցիչները, ներառյալ ուղղափառները: Բացառություն են կազմում ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները, որոնք Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:

Ավանդույթի համաձայն` Հռոմի պապի ուղերձը նաև մեղքերի թողություն է շնորհում, ընդ որում` այն ստանում են ոչ միայն Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները, այլև հեռուստատեսությամբ կամ ռադիոյով արարողության հեռարձակմանը հետևող միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Նախքան օրհնության արարողությունը, Պապը աշխարհի ավելի քան 60 լեզուներով հավատացյալներին շնորհավորում է Քրիստոսի Ծննդյան առթիվ:

Կաթոլիկների հետ Սուրբ Ծնունդը այսօր նշում են նաև բողոքականները, լյութերականները, անգլիկան եկեղեցու հետևորդները, բապտիստները, հիսունականները:

Ուղղափառ եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին: Կա նաև մի հետաքրքրի պատմություն ըստ որի Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին է, բայց կաթոլիկներն այն տեղափոխել են, որպեսզի մարդիկ մոռանան արևի տոնը: Բայց Աստվածաշնչում գրված փաստերի վերլուծության ստացվում է, որ Հիսուսն աշնանն է ծնվել, բայց հենց նույն արևի տոնի պատճառով տեղափոխել են դեկտեմբեր, իսկ մեզ մոտ հունվար է ստացվել այդ օրացուցային փոփոխությունների պատճառով: Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում: Այն նվիրված է Սուրբ կույս Մարիամի կողմից Քրիստոսի ծննդի խորհրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում