Նյու Յորքի ռուսական հյուպատոսության դիմաց ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է 100 մարդ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել այսօր Ռուսաստանում կայացած ցույցերի մասնակիցներին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Հանուն արդար ընտրությունների» խորագրով ցույցը Նյու Յորքում խաղաղ է անցնում, և անհանգստանալու պատճառ չկա:
Սա առաջին ցույցը չէ, որ տեղի է ունենում Նյու Յորքում ռուսական հյուպատոսության դիմաց: Երկու շաբաթ առաջ` դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում և ՌԴ այլ վայրերում ցույցի մասնակիցներին աջակցելու էին եկել 400 նյույորքցիներ:






































