Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլիամսն իր գործակալի միջոցով տեղեկացրել է, որ կմասնակցի Ավստրալիայի Բաց առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
Մրցաշարի կազմակերպիչները հաստատել են ամերիկուհու մասնակցության փաստը, ով տառապում է իմունային համակարգի հազվադեպ հիվանդությամբ` «Շեգրենի համախտանիշ» անվամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վինուսը հայտարարել էր, որ բաց կթողնի Օքլենդի մրցաշարը, որը նախորդում է 2012 թվականի հունվարի 16-29-ն ընկած ժամանակահատվածում Մելբուրնում կայանալիք առաջնությանը:


































