Նիգերիայում իրավապահ մարմինների և գրոհային-իսլամիստների միջև երկօրյա բախումներում զոհվել է առնվազն 46 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին:
«Բոկո-Հարամ» գրոհայինների խումբը հինգշաբթի Դամատուրու քաղաքում և նրա շրջակայքում մարտի մեջ է մտել անվտանգության ուժերի հետ, իսկ ուրբաթ նրանք հարձակվել են ոստիկանության ուժերի վրա:
Reuters գործակալությունը հայտնում է, որ զոհերի թվում կան իրավապահ մարմինների աշխատակիցներ: Ոստիկանությանը հաջողվել է չեզոքացնել ավելի քան 20, ձերբակալել 15 զինյալների:
Նիգերիայի հյուսիսում գործում է «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը, որը կապեր ունի «Ալ-Քաիդայի» հետ:








































