Թուրքիայի Մարդին քաղաքում այսօր տեղի կունենա շախմատի 2011թ. կանանց Աշխարհի առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի հավաքականի հակառակորդը մրցաշարի ակնհայտ ետնապահ ՀԱՀ-ի թիմն է, որը բոլոր 5 տուրերում պարտություն է կրել: Հիշեցնենք, որ մեր ընտրանին իր ակտիվում ունի 4 միավոր և 6-8-րդ տեղերը կիսում է Վիետնամի և Թուրքիայի հավաքականների հետ:
Հայաստան – ՀԱՀ
Էլինա Դանիելյան – Սեսիլ Վան Դեր Մերվի,
Լիլիթ Մկրտչյան – Անժել Սոլոմոնս,
Լիլիթ Գալոյան – Դենսի Ֆրիք,
Մարիա Կուրսովա – Լաուրեն Վան Նիեկերկ:
6-րդ տուրում կհանդիպեն նաև հետևյալ հավաքականները`
Ուկրաինա – Վրաստան,
Չինաստան – Հունաստան,
Հնդկաստան – Ռուսաստան,
Թուրքիա – Վիետնամ:






































