Ոստիկանությունը հայտնում է, որ Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 6 զինվոր է մահացել, տասնյակ զինվորներ վիրավորվել են:
AFP-ն գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բանու քաղաքում և նպատակ է ունեցել պայթեցնել սահմանապահ զորքերի կորպուսի ճամբարային գրասենյակի զինվորներին, որոնք տեղակայված են Աֆղանստանի հետ սահման ունեցող Հյուսիսային Վազիրիստանում:
Տեղական ոստիկանատան սպան` Մուհամեդ Շաֆիքը, ասել է, որ պայթուցիկով բեռնված բեռնատարը մոտեցել է գրասենյակին և պայթել: Հայտնում են նաև, որ ճամբարային գրասենյակը վնասվել է կատարված հարձակումից:
Տեղական հետախուզական ծառայութունների պաշտոնյաները հաստատել են, որ հարձակում տեղի է ունեցել` հավելելով, որ զոհվածների թվի մասին տեղեկությունները դեռ ճշգրիտ չեն, և նրանց թիվը կարող է իրականում ավելի մեծ լինել:










































