172.000 դոլար արժողությամբ հազվագյուտ ջութակը, որը թայվանցի ուսանողը սխալմամբ թողել էր Բոստոնից Ֆիլադելֆիա գնացող ավտոբուսի մեջ, գտնվել է ուրբաթ օրը:
Megabus USA ընկերության տնօրեն Բրայոնի Չեմբերլեյնը ուրբաթ օրն ասել է, որ ընկերության աշխատակիցները մաքրում են ջութակը, որը մնացել էր աղբարկղի մեջ:
Associated Press-ը գրում է, որ Մուշեն Շիուհը երեքշաբթի օրը հայտնաբերել է, որ ջութակը թողել է ավտոբուսում: Նա հայտնել է ոստիկանություն, որը կապվել են Megabus USA ընկերության հետ, բայց ջութակն այդպես էլ չի գտնվել:
Ֆիլադելֆիայի ոստիկանությունը հինգշաբթի օրը սկսել է ավտոբուսում այդ օրը եղած ուղևորներին հարցնել, թե արդյո՞ք տեսել են ջութակը:
1835 թվականին Նեապոլում պատրաստված ջութակը վերջապես հայտնաբերվել է ուրբաթ օրը՝ աղբարկղում:










































