Արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթը լավ գիտակցում են Անգլիայում ճգնաժամի լրջությունը:
Ըստ US Weekly-ի՝ ազնվական զույգն այս ձմեռ չի մեկնի ուղևորության՝ դահուկներով սահելու` ելնելով երկրում տիրող տնտեսական իրավիճակից: «Թագավորական պալատը կարծում է, որ դա սխալ քայլ կլինի ներկա ժամանակների համար»,– գրում է լրատվամիջոցը:
Սակայն այս լուրը չի նշանակում, որ զույգի առաջին համատեղ Սուրբ Ծնունդը կանցնի առանց որևէ զվարճանքի: Նրանք պատրաստվում են Սուրբ Ծննդյան օրն անցկացնել Նորֆոլքում գտնվող թագուհու առանձնատանը: Հայտնի է նաև, որ դեկտեմբերի 26-ին նրանց կմիանա դքսուհու քույրը` Պիպան:










































