Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը պահանջելու է պաշտոնից հեռացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին: Այս մասին հայտնել է խորհրդի անդամ Յուրի Ձիբլազեն:
Газета.ру-ն գրում է, որ խորհուրդը կարևոր է համարում ստեղծել հանձնաժողով, որը կհետևի ու կամրագրի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած թերություններն ու խախտումները:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդն ուրբաթ օրը քննարկել է Պետդումայի ընտրություններում տեղի ունեցած խախտումները: