Հայիթիի փոփ աստղ Միշել Մարտելին, ով այժմ երկրի նախագահն է, հայտարարել էր, որ ուրբաթ երեկոյան կայանալիք համերգը, որի ժամանակ ինքը պետք է ելույթ ունենար, չի կայանա: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու էր կրթական համակարգի բարելավմանը:
Նախագահի խորհրդատու Դամիան Մեռլոն ուրբաթ օրն ասել է, որ համերգը տեղի չի ունենա տոների և նման միջոցառում կազմակերպելու հետ կապված բարդությունների պատճառով:
Associated Press-ը գրում է, որ Մարտելին հայտարարել էր, որ մասնակցելու է համերգին, ինչպես նաև կոչ էր արել ՄԱԿ-ի և հարևան Դոմինիկյան Հանրապետության պաշտոնյաներին գնել համերգի տոմսերը` նպատակ ունենալով հավաքել 10 միլիոն դոլար` երկրի կրթական համակարգի բարեփոխման համար:
Մեռլոն ասել է, որ նախագահի վարչակազմը ծրագրել է համերգը կազմակերպել մյուս տարի:










































