Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) լուծարվել է Թուրք-ֆրանսիական բարեկամության խումբը։ Դրա պատճառը երեկ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումն է։
Նշվում է, որ ԹԱՄԺ-ի Թուրք-ֆրանսիական բարեկամության խումբը լուծարելու առաջարկով հանդես են եկել խմբի այն անդամները, ովքեր ներկայացրել են ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), ինչը և ընդունվել է։
Ընդհանուր առմամբ, խումբն ունեցել է 357 անդամ, որոնցից 296-ը ներկայացրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)։