ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության Ամիրյան շրջանային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպության ժողովին:
Ժողովի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ժողովը քվեարկության արդյունքում Տ. Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: