Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Թրաֆիքինգի դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են ԱՄԷ-ում

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել են 2010-2011թթ. թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակն ու մեղադրանքի պաշտպանության պրակտիկան:

ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ Հայաստանին` որպես զարգացող պետություն, բնորոշ են վերը նշված արևելյան երկրներին հատուկ թրաֆիքինգի դրսևորման առանձնահատկությունները, ինչը բնական է, քանի որ Հայաստանը տարածաշրջանային, սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման վիճակից ելնելով, այսպես թե այնպես նմանատիպ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում այդ պետությունների հետ:

Հայաստանը հիմնականում թրաֆիքինգի զոհ դարձող մարդկանց, հատկապես կանանց յուրահատուկ բազա է արևելյան երկրների համար և դեպքերի մեծամասնությունում հանցագործությունը սկսվում է հենց Հայաստանում (հատկապես մարդկանց հավաքագրելու և փոխադրելու հետ կապված գործողությունները) ու ավարտվում է արտերկրներում:

2009թ. ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված ամենամյա զեկույցում արձանագրվել է այս ոլորտում ՀՀ առաջընթացը` հանրապետությունը հատուկ վերահսկվող 3-րդ խմբի երկրների ցանկից տեղափոխվել է 2-րդ առանց վերահսկողության խումբ: 2010թ. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում ևս Հայաստանը պահպանել է իր տեղը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալներով` 2010թ. հանրապետությունում արձանագրվել է թրաֆիքինգի 13 դեպք (2009թ.` 11), 2011թ. 9 ամիսներին`13 դեպք, 2010թ. 9 ամիսներին` 11): Վիճակագրությունը վկայում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 2 դեպքերի աճ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նշված բնույթի գրանցված հանցագործությունների ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության բարձր մակարդակ:

Մասնավորապես, քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում (հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 11-ը շահագործման են ենթարկվել ԱՄԷ-ում), որի հետ թեև փոխադարձ իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել, սակայն այդ երկրի քրեական հետապնդման մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունները երկար ժամանակ անպատասխան են մնում կամ ոչ լիարժեք պատասխաններ են ստացվում:

Քիչ չեն նաև Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի դեպքերը (հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 10-ը շահագործման են ենթարկվել Թուրքիայում), որոնց քննության ընթացքում վերը հիշատակված խնդիրներն առավել քան ակնառու են` պայմանավորված այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ:
Հանցավորության դեմ պայքարում համագործակցելու դատախազության առաջարկությունները թուրքական կողմից չի արձագանքվել:

Անդրադառնալով թրաֆիքինգի զոհերի տարիքային կազմին, պետք է նշել, որ այս հանցատեսակի զոհեր են դառնում հիմնականում երիտասարդ տարիքի անձինք, որոնք կազմում են տուժողների 58.9%-ը:

Վերլուծությունը միաժամանակ ցույց է տալիս, որ թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը` 97.4%-ը չեն աշխատել:

Ինչ վերաբերվում է տուժողների կրթական մակարդակին, ապա մեր ուսումնասիրություններով թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը (94.9%) ունի ութամյա կամ միջնակարգ կրթություն:

Թրաֆիքինգի զոհերից 38-ը (97.4%-ը)ՀՀ քաղաքացիներ են, 1-ը (2.6%-ը)` Ուկրաինայի քաղաքացի, նրանց ճնշող մեծամասնությունը (89.7%-ը) ամուսնացած չէ կամ ամուսնալուծված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում