Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի բաժնետերերը օդանավակայանը և դրա հետ կապված բիզնեսները ակնկալում են վաճառել 5 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդում է РИА «Новости-ին՝ վկայակոչելով բանկային շրջանակներում իր աղբյուրը:
«Նրանք ցանկանում են ստանալ 5 մլրդ դոլար, դրա համար կոնսոլիդացնում են բոլոր ակտիվները»,- պատմել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ այդ գինը չափազանց բարձր է: «Յուրաքանչյուր ակտիվի համար նրանք սահմանել են առավելագույն շուկայական գործակիցը»,- պարզաբանել է նա:
Prime գործակալության փորձագետները ընկերությունը գնահատում են 3-3.5 մլրդ դոլար: