Արաբական երկրների լիգայի առաջին դիտորդները ժամանել են Սիրիա: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուսատեսությունը: Դիտորդների ժամանելը երկար ժամանակ արգելափակում էր Սիրիան, քանի որ երկրի ղեկավարությունը այդ քայլը դիտում էր միջամտություն իր ներքին գործերին:
Սակայն դեկտեմբերի 19-ին Դամասկոսը Կահիրեում ստորագրեց փաստաթուղթ, որով համաձայնեց թույլ տալ դիտորդներին մուտք գործելու Սիրիա:
ԱԵԼ հայտարարության մեջ ասվում է, որ դիտորդները զբաղվելու են իրավիճակի մոնիթորինգով: ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հայտնել է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները հանելու կամ դադարեցնելու վերաբերյալ դեռ խոսք չկա:
Հիշեցենք, որ 2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում են զանգվածային անկարգությունները և զինված ելույթները երկրի իշխանությունների դեմ: Ցուցարարները պահանջում են Բաշար Ալ-Ասադի հեռացումը և ժողովրդավարական բարեփոխումենրի անցկացում: Իշխանությունները գնացել են որոշ զիջումների: Արաբական երկրների լիգան ավելի վաղ դադարեցրել էր Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը և նրա նկատմամբ մի շարք տնտեսական է պատժամիջոցներ կիրառել:










































