Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ելույթ ունենալով Վաշինգտոնում տեղի ունեցած Ատլանտյան խորհրդի նիստում, անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը.
«Այն, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ադրբեջանական կողմի համար հանդես է գալիս մի հայտարարությամբ, իսկ Հայաստանում՝ մեկ այլ հայտարարությամբ, չի կարող համարվել կառուցողական։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գործի ավելի մեծ պատասխանատվությամբ ու հետևողականությամբ։ Նրա ջանքերը ցայժմ հաջողությամբ չեն պսակվել։
Չնայած դրան՝ ներկայիս դրությամբ ես չեմ տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք։ ԵԱՀԿ-ն՝ որպես հնագույն միջազգային կազմակերպություն, օժտված է մեծ հեղինակությամբ, նա իր վրա է վերցրել բոլոր ազգերի պաշտպանության իրավունքը և տիրապետում է արդյունավետ մեխանիզմների խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։










































