Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոներն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.
«Մենք ավելի վաղ մեր հանդիպումների ժամանակ հայտնել ենք տվյալ խնդրի շուրջ մեր մոտեցումը, և այն փոփոխության չի ենթարկվել։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։











































