Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Իսկ ուր էր Արա Աբրահամյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ճաշկերույթին, որն այս տարի բավական ուշացումով անցկացվեց Մոսկվայում, չի մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Սա հետաքրքիր իրողություն է, որովհետև տարօրինակ է, երբ ռուսաստանահայ ամենախոշոր բիզնեսմեններից մեկը անուշադրության է մատնում խոշոր գործարարների բարեգործական հավաքը: Արա Աբրահամյանը երևի թե նախապես տեղյակ է եղել, որ ճաշկերույթին չի մասնակցելու Սերժ Սարգսյանը, և այդ իսկ պատճառով ինքն էլ հարկ չի համարել մասնակցել դրան: Սակայն չի բացառվում նաև, որ բանը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Վլադիմիր Պուտինը, որի հետ իր մոտիկությամբ կամ, այսպես ասած, բարեկամությամբ Աբրահամյանը շատ է սիրում պարծենալ:

Իսկ Պուտինն այսօր բավական լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում, բավական լուրջ ընդդիմադիր շարժում է այնտեղ ձևավորվում, քաղաքացիական ակտիվություն է նշմարվում: Սրան զուգահեռ, Պուտինը կարծես թե խնդիրներ կարող է ունենալ նաև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ և Հայաստանում: Պատահական չէ, որ Ռուսաստանն այստեղ, ըստ էության, մնացել է ընդդիմության հույսին, այն դեպքում, երբ ավանդաբար խաղադրույքը կատարել է հենց իշխանության վրա: Այսօր Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին մեղադրում է արևմտամետության մեջ: Իսկ եթե Ռուսաստանը ինչ-որ մեկին մեղադրում է, ապա Արա Աբրահամյանը փորձում է «մեղադրյալից» հնարավորինս հեռու մնալ:

Երևի թե հենց այդ պատճառով էլ նա չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթին, որ Պուտինը չմտածի, թե ինքը Սերժ Սարգսյանին փող է տվել: Չէ՞ որ բոլորը գիտեն, որ «Հայաստան» հիմնադրամին արված հանգանակությունը, ըստ էության, Սերժ Սարգսյանին տված գումար է, որովհետև այդ հանգանակությամբ չափվում է իշխանությունների հարաբերությունը մեծահարուստ ռուսաստանահայերի, իսկ ըստ այդմ էլ՝ Ռուսաստանի հետ: Եվ այս իմաստով Արա Աբրահամյանի բացակայությունը բավական խոսուն ինդիկատոր է: Աբրահամյանն ինքնին, անշուշտ, աննշմարելի ֆիգուր է, որքան էլ որ մեծ փողերի տեր լինի: Նա նկատելի է հենց հայ-ռուսական իշխանական փոխհարաբերությունների կոնտեքստում, և այս կոնտեքստում է նրա բացակայությունը հատկանշական և հետաքրքիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում