ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բավարարել է Հյուսիսային Կորեայի խնդրանքը՝ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Կիմ Չեն Իրի հիշատակին, ով վախճանվել է դեկտեմբերի 17-ին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Դրա հետ մեկտեղ, արևմտյան երկրների առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են բոյկոտել այդ արարողությունը:
Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասեր Աբդել Ազիզ Ալ-Նասերը հայտարարել է, որ մեկ րոպե լռության արարողությունը տեղի կունենա Ասամբլեայի մոտակա նիստի ժամանակ:











































