Իսրայելական իշխանությունները Սուրբ Ծննդի նախօրեին հեշտացրել են վիզային ռեժիմը՝ պաղեստինցի քրիստոնյաների, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչների համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Մուտքի վիզաներն առանց տարիքային սահմանափակման տրվել են պաղեստինցի քրիստոնյաներին, Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչներին՝ Սուրբ Ծննդյան տոնին Իսրայել այցելելու համար:
Գազայի հատվածից մուտքի իրավունք ստացել են 500 քրիստոնյաներ՝ Սուրբ Ծննդյան տոնին Բեթխեհեմ քաղաք այցելելու համար, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը:








































