Die Welt-ը հայտնում է, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակիչն ավտոկայանում 12 միլիարդ գերմանական մարկ է գտել: Սակայն այս գումարը նրան միլիարդատեր չէր կարող դարձնել, քանի որ Վեյմարական Հանրապետության տարադրամն արդեն վաղուց գործածության մեջ չէ:
Ոստիկանությունը հայտնում է, որ փողերով պայուսակը պարզապես դրված է եղել փողոցում: Այն ժամանակ, երբ 46-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որը գտել է փողը, ոստիկանություն է մտել 28-ամյա մի երիտասարդ և հաղորդել պայուսակի գոյության մասին: Պարզվել է, որ հենց նրան էլ պատկանել է փողերով պայուսակը:
Դեռևս պարզ չէ, թե ինչու էր երիտասարդն ամենուր իր հետ վերցնում այդքան շատ փողով պայուսակը: Բայց ոստիկանությունը հայտնել է, որ այդ գումարն արժեք կարող է ունենալ միայն կոլեկցիոների համար:
Պետք է նաև նշել, որ պայուսակը գտած մարդը հրաժարվել է ընդունել դրամական փոխհատուցում:











































