2012 թ. պետբյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) ծրագրվել է 132.5 մլրդ դրամ՝ 2011-ի 148.6 մլրդ դրամի դիմաց: Տնտեսագետ Սամվել Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեֆիցիտը ծրագրվել է 2012թ.-ին շարունակաբար կրճատել: Ըստ նրա՝ եթե 2009թ.-ին դեֆիցիտը ՀՆԱ 7.5%-ի սահմաններում էր, ապա 2012թ.-ին նախատեսվում է կրճատել մինչև ՀՆԱ 3.1%-ի սահմաններում:
«Դա բավականին լուրջ կրճատում է և վկայում է, որ կառավարությունը վարում է զսպողական քաղաքականություն»,- նշեց Ս. Ավագյանը:
Նշենք, որ Fitch-ը իր՝ «Եվրոպայի զարգացող տնտեսություններով երկրների վերլուծություն. Կանխատեսում 2012-ի համար» զեկույցում դրական է գնահատել, որ Հայաստանը բյուջետային դեֆիցիտի նվազեցման հարցում առաջընթաց ունի:










































