Ավելի քան 2000 սիրիացի զինվորական և իրավապահ մարմինների աշխատող է զոհվել երկրում ռեժիմի հակառակորդների դեմ պայքարի ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Մինչ այդ Սիրիայի իշխանությունները հայտարարում էին, որ երկրում զոհվել է ուժային կառույցների ավելի քան 1100 ներկայացուցիչ:
Զոհերի նոր ցուցակը ներկայացված է սիրիական ղեկավարության կողմից՝ ՄԱԿ-ին ուղղված նամակում:
Սիրիայում արդեն ինն ամիս է շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք սկսվել են մարտի կեսերին՝ երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ այս ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 5000 մարդ։










































