Չնայած Կիմ Չեն Իրի կրտսեր որդին` Կիմ Չեն Ունը, պատրաստվում է դառնալ Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը, պարզվում է, որ նա դպրոցում առաջադիմությամբ չի փայլել:
Mail Online-ը գրում է, որ ,երբ նա 15 տարեկան է եղել, նրան ուղարկել են Բեռնի դպրոց, որտեղ նրան ներկայացրել են որպես Հյուսիսային Կորեայի պաշտոնյայի որդի: Այդ դպրոցում ուսումն այժմ արժե տարեկան 16.000 ֆունտ սթերլինգ:
Սկզբում նա չի կարողացել լավ անգլերեն խոսել, և նրա համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել:
Ըստ դպրոցի տեղեկությունների՝ Կիմ Չեն Ունն ընդհանրապես չի փայլել առաջադիմությամբ և միայն «մաթեմատիկա» առարկայից է լավ գնահատականներ ունեցել: Նա փորձել է սովորել նաև գերմաներեն, բայց դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայրը նրան հետ է կանչել, քանի որ վախեցել է, որ որդին կընդօրինակի եվրոպական մշակույթը: Երիտասարդ Կիմ Չեն Ունը հայտնի է եղել բասկետբոլի և համակարգչային խաղերի նկատմամբ սիրով։
















































