Ֆրանսիայում ձերբակալվել է մի մուսուլման տղամարդ, ով բռունցքներով հարվածել է բուժքրոջը, որը փորձել է հանել վերջինիս կնոջ փարաջան` նրա ծննդաբերութունն ընդունելու համար:
24-ամյա Նասիմ Միմոունին հանել էին ծննդաբերության սենյակից, քանի որ նա բուժքրոջն անվանել էր «բռնաբարող», երբ վերջինս բժշկական հետազոտություն էր իրականացնելիս եղել: Այնուհետև Նասիմը պատուհանից տեսնելով, որ բուժքույրը փորձում է հանել իր կնոջ փարաջան, որպեսզի կարողանա ընդունել ծնունդը, ջարդել էր կողպված դուռը, մտել ծննդաբերության սենյակ և բռունցքներով հարվածել բուժքրոջ դեմքին:
Daily Maily-ը գրում է, որՆասիմին հարձակման մեղադրանքով ձերբակալել են և դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Դատավորը հայտարարել է, որ նրա կրոնական արժեքները չեն կարող Ֆրանսիայի օրենքների նկատմամբ գերակա համարվել:










































