Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.52 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 383.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383.75 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.33-ով և կազմել 382.76 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 385-386 դրամով և գնել՝ 380-383 դրամով:
Նշենք, որ նախատոնական այս շրջանում, երբ մեր հայրենակիցները վերադառնում են արտերկրներից, սովորաբար դոլարն էժանանում էր:











































