Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ժանաոզենում, որտեղ տեղի էին ունեցել անկարգությունները, հանդիպել է քաղաքի բնակիչների հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամլո ծառայությանը:
«Ղազախստանի նախագահն այցելել է Ժանաոզեն և ծանոթացել անկարգություններից հետո քաղաքում տիրող իրավիճակին: Նա այցելել է այդ դեպքերից առավել տուժած վայրերը և հանդիպել քաղաքի բնակիչների հետ»,-ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Զանգվածային անկարգություններից հետո աշխատողների մի մասը կրկին դուրս է եկել աշխատանքի: Իրավապահ մարմինները Ժանաոզենում ձերբակալել են 19 մարդու, ովքեր կոչ էին անում դուրս գալ բողոքի ցույցի: Հիվանդանոցում են գտնվում 60-ից ավել տուժածներ:
Ղազախստանի նախագահը պաշտոնանկ է արել այդ շրջանի ղեկավար Կրիմբեկ Կուշերբաևին: Նրա փոխարեն նշանակվել է Բաուրժան Մուհամեջանովը, ով մինչև 2009 թ. Ղազախստանի ներքին գործերի նախարարի պաշտոնն է զբաղեցրել: